Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու գործով իրականացվում է հետաքննություն. ԼՂՀ ոստիկանություն
06/06/2016 16:47

Նմանատիպ
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու գործով իրականացվում է հետաքննություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԼՂՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Ֆելիքս Հարությունյանը:
«Հայկ Խանումյանի կինը հունիսի 6-ին դիմել է ԼՂՀ ոստիկանություն և տեղեկացրել, որ իր ամուսնուն ծեծի են ենթարկել: Անմիջապես ոստիկանության կողմից ձեռնարկվել են անհետաձգելի օպերատիվ և քննչական միջոցառումներ: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության համապատասխան ծառայողները: Ներկայումս իրականացվում է հետաքննություն»,-ասաց Ֆելիքս Հարությունյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում