Եվրատեսիլ 2013-ին Հայաստանը կներկայացնի Գոռ Սուջյանը

Հայտնի է Եվրատեսիլ-2013-ին Հայաստանի ներկայացուցչի անունը. դա կլինի Գոռ Սուջյանը: 25-ամյա երաժիշտը, ով Դորիանս խմբի մենակատարն է, արդեն մասնակցել է Եվրատեսիլին 2010-ին՝ Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասի հետ: Այս մասին գրում է երգի մրցույթի պաշտոնական կայքը՝ հղում անելով Հայաստանի հանրային հեռուստատեսությանը:

Գոռ Սուջյանը Հայաստանում ամենահայտնի ռոք երգիչներից է: Նա հանրահայտ է դարձել իր յուրօրինակ ձայնի համար: 2010-ին Հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրվել է «Լավագույն երգիչ» անվանակարգում:

Մարտի 2-ին կկայան երգի ընտրությունը, որը Գ.Սուջյանը կներկայացնի Եվրատեսիլ 2013-ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում