Առաջին անգամ կին Է գլխավորել Սիրիայի խորհրդարանը

Առաջին անգամ կին Է գլխավորել Սիրիայի խորհրդարանը

Սիրիայում վերջերս ընտրված Ժողովրդական խորհրդի (երկրի խորհրդարանի) նախագահ Է նշանակվել Խադիա Խալֆ Աբասը, որը դարձել Է երկրի պատմության մեջ նման պաշտոն զբաղեցրած առաջին կինը, տեղակացնում Է «Արմենպրես»-ը:

Աբասը խորհրդարանում ներկայացնում Է Դեյր Զորի նահանգը: Խորհրդարանի փոխնախագահ Է դարձել ռեժիսոր Նաջդաթ Անզուրը:

Ժողովրդական ժողովն իր ղեկավարներին ընտրել Է առաջին նիստի ընթացքում, որը կայացել Է հունիսի 6-ին:

Սիրիայի ժողովրդական ժողովի ընտրությունները տեղի են ունեցել ապրիլին: Խորհրդարանի 250 տեղերի համար, որոնց կեսն ավանդաբար հատկացվում Է բանվորների ու գյուղացիների ներկայացուցիչներին, պայքարում Էին 3,5 հազար թեկնածուներ: Ընտրատեղամասերը բացվել Էին ամբողջ երկրում, բացառությամբ Իդլիբի եւ Ռաքայի նահանգների, որոնք վերահսկում են «Ջեբհաթ ան Նուսրա» եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում