Մերձկասպյան երկրների միջեւ տարաձայնությունները շարունակվում են. Ադրբեջանի փոխարտգործնախարար

Մերձկասպյան երկրների միջեւ տարաձայնությունները շարունակվում են. Ադրբեջանի փոխարտգործնախարար

Կասպից ծովի իրավական կարգավորման որոշման գծով Հատուկ աշխատանքային խմբի մերձկասպյան երկրների ղեկավարների, արտգործնախարարների եւ փոխարտգործնախարարների մակարդակով հնգակողմ ձեւաչափով բանակցային գործընթացում տարաձայնությունները շարունակվում են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՊԱ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:

«Ծովի իրավական կարգավիճակի որոշման նախագծի պայմանագրում շարունակում են մնալ տարաձայնությունները, որոնք կապված են ստորջրյա մալուխի եւ խողովակաշարարի անցկացման հետ, ինչպես նաեւ Համաշխարհային օվկիանոս առափնյա երկրների դուրս գալու հնարավորություններն ու իրավական հարցերը», -ասել է Խալաֆովը` նշելով, որ Հատուկ աշխատանքային խմբի հերթական նիստը փոխարտգործնախարարների մակարդակով ծրագրվում է անցկացնել այս տարվա հունիսին Մոսկվայում, եւ հուլիսին` Աստանայում:

Խալաֆ Խալաֆովն անդրադարձել է նաեւ Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի հետ Ադրբեջանի սահմանների սահմանագծման հարցին:

Նրա խոսքով` ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Իգոր Բրատչիկովը հայտարարել է, որ Ադրբեջան-Ռուսաստան սահմանի սահմանազատման գծով աշխատանքները կսկսվեն եկող տարի:

«Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման գծով սահմանային նշանների տեղադրման աշխատանքները ծրագրվում են սկսել հաջորդ տարի», -Իգոր Բրատչիկովի խոսքը մեջբերել է նա:

«Վրաստանի հետ Ադրբեջանի սահմանի երկարությունը 480 կմ է, որից 314-ն արդեն սահմանազատված է: Պետսահմանի չհամաձայնեցված հատվածների հետ կապված կան որոշակի տարաձայնություններ, որոնց շուրջ բանակցությունները կշարունակվեն նաեւ 2016 թվականին», -ասել է Խալաֆ Խալաֆովը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում