Եգիպտացի ցեղասպանագետը քննադատել է Բունդեսթագին Թուրքիայի իշխանությունների արձագանքը

Եգիպտացի ցեղասպանագետը քննադատել է Բունդեսթագին Թուրքիայի իշխանությունների արձագանքը

Ցեղասպանագետ, միջազգային իրավունքի եգիպտացի պրոֆեսոր Այման Սալաման խիստ քննադատության է արժանացրել Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանն ուղղված Թուրքիայի իշխանությունների արձագանքը։

Մասնավորապես, պրոֆեսոր Սալաման նշել է, որ Թուրքիան մեղադրանքներ հնչեցնելով Գերմանիայի հասցեին՝ մոռանում է, առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ վերջինս եղել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը իրագործած՝ Օսմանյան Կայսրության դաշնակիցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եգիպտացի գիտնականն alwafd.org-ին ասել է, թե «ինչպե՞ս կարող է Թուրքիան Գերմանիայի Խորհրդարանի որոշումը «պատմական սխալ» համարել, երբ իրականում ինքն է մեծ «սխալ թույլ» տալիս՝ ժխտելով իր կողմից իրականացված ցեղասպանության հանցագործությունը և խուսափելով միջազգային պատասխանատվությունից պատմության և համայն մարդկության առջև։

Այման Սալաման ընդգծել է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Թուրքիայի իշխանությունների արդարացումներն արժեզուրկ են, քանի որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է և 1915թ․Օսմանյան կայսրության իշխանությունների գործած հանցագործության էությունը լիովին համապատասխանում է «Ցեղասպանության հանցագործության» մասին ՄԱԿ-ի 1948 թ. բանաձևի բնորոշումներին։

Նյութի սկզբնաղբյուրն՝ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում