Առանց բանակցությունների Պաղեստինն ու Իսրայելը կանցնեն բաց պատերազմի. Մոգերինի
Նմանատիպ
Իսրայելն ու Պաղեստինն անցում կկատարեն բաց պատերազմի, եթե մոտ ապագայում կողմերը չնստեն բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել չսպասել իսրայելցիների ու պաղեստինցիների միջև հաջորդ պատերազմին: Մոգերինին հայտարարել է, որ թե Իսրայելը, թե Պաղեստինը չպետք է թույլ տան իրավիճակի վատթարացում:
Հունիսի 3-ին Փարիզում կայացել է միջազգային համաժողով` ուղղված պաղեստինա-իսրայելյան խնդրի կարգավորմանը: Այն անցել է առանց կոնֆլիկտի կողմերի մասնակցությամբ: Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ մինչև տարվա վերջ պետք է անցկացվի համաժողով` Իսրայելի ու Պաղեստինի մասնակցությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում