«Հրապարակ». Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի պաշտոնանկության հարցը վճռված է

«Հրապարակ». Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի պաշտոնանկության հարցը վճռված է

«Որքան էլ Քաղավիացիայի գլխավոր վարչությունից հերքեն նախօրեին տպագրված մեր լուրը, 12 տարվա պետ Արտյոմ Մովսեսյանի պաշտոնանկության հարցը վճռված է։ Ամենայն հավանականությամբ, մոտ օրերս կհայտարարվի այդ մասին։ Նոր պետը, հավանաբար, կլինի Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը, որն ավիացիոն ոլորտն Էր կուրացիա անում։ Շաբաթ օրը մենք գրել Էինք, որ Մովսեսյանը հայտնվել Է կոռուպցիոն սկանդալի մեջ՝ գերմանական «Լյուֆթհանզա» ավիաընկերության առաջ, ՀՀ օդային տարածքում լիցենզիա տալու համար, ՔԱԳՎ-ում խոչընդոտներ են ստեղծել՝ կաշառք են պահանջել, և լուրերը հասել են Բադրամյան 26»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում