«Իրավունք». Հանցավոր խմբի անդամի գործով միջնորդության քննությունը հետաձգվել է
07/06/2016 09:43
![«Իրավունք». Հանցավոր խմբի անդամի գործով միջնորդության քննությունը հետաձգվել է](https://times.am/v3/wp-content/uploads/2016/06/a0a06f9600576f54cf24020a5d33a15e.jpg)
Նմանատիպ
«Իրավունքը» գրել է, որ ԱԱԾ-ի վնասազերծած հանցավոր խմբի անդամ, ազատամարտիկ Վաղինակ Ստեփանյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանից տեղեկացել է, որ Վաղինակ Ստեփանյանի կալանքը երկարացվել է։ Տեղեկացրել էինք նաև, որ փաստաբանը իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու համար գրավի միջնորդություն էր ներկայացրել առաջին ատյանի դատարան։ Միջնորդությունը պետք է քննվեր հունիսի 6-ին։
«Իրավունքը» Վաղինակ Ստեփանյանի փաստաբանից տեղեկացավ, որ միջնորդության քննությունը դարձյալ հետաձգվել է. «Տեխնիկական պատճառներ կային, որոշ փաստաղթդթեր բացակայում էին, այդ պատճառով էլ միջնորդության քննությունը հետաձգվեց»: Փաստաբանից նաև տեղեկացանք, որ քննչական նոր գործողություն իր պաշտպանյանլի հետ չի կատարվել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում