Նանոր Կարագյոզյանը նշանակվել է Հայկազյան համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ

Նանոր Կարագյոզյանը նշանակվել է Հայկազյան համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ

Գիտությունների դոկտոր Նանոր Կարագյոզյանը նշանակվել է Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ:

Ինչպես հաղորդեցին «Արմենպրես»-ին՝ նա այդ պաշտոնը զբաղեցնելու է 2016-17 ուսումնական տարվանից:
Նանոր Կարագյոզյանը ավարտել է Հայկազյան համալսարանի առևտրական վարչագիտական բաժինը: Մագիստրոսական վկայականը ստացել է Բեյրութի ամերիկյան համալսարանում, իսկ դոկտորի կոչում է ստացել Օքսֆորդի համալսարանի միջազգային զարգացման բաժնում:

Դոկտոր Կարագյոզյանի գիտական ուսումնասիրությունների ծիրն ընդգրկում է հայկական Սփյուռքը, Հայրենիք-Սփյուռք փոխհարաբերությունները, սփյուռքագիտության և գաղթի տարբեր հարցեր, հասարակագիտության տեսության կիրառումը հայրենադարձության վրա, ազգային ինքնությունը և ազգայնականությունը, բռնագաղթի և գաղթականության ուսումնասիրությունը, ինչպես նաև Միջին Արևելքի և Հայաստանի Հանրապետության միջազգային զարգացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում