Իբրահիմովիչ. Ես Ֆրանսիայի համար ավելի շատ բան եմ արել, քան Օլանդը

Իբրահիմովիչ. Ես Ֆրանսիայի համար ավելի շատ բան եմ արել, քան Օլանդը

«ՊՍԺ»-ի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Le Monde» պարբերականին տված հարցազրույցում խոսել է ֆրանսիական ֆուտբոլում իր դերի մասին։

– Եկեք խոսենք փողի մասին։

– Լավ։ Կարծում եմ՝ փողն ամեն ինչ հեշտացնոմ է, թեև երջանկությունը դրա մեջ չէ։ Մարդիկ պետք է դա հասկանան։

– 2015-ին Ձեր աշխատավարձը 20 մլն եվրո էր։ 

– Ընդամե՞նը։

– Մոտավորապես…

– Միայն առաջին կիսամյակում։.

– Դա շատ շատ է։

– Ի՞նչ է նշանակում «շատ»։ Ես այդ բառը չեմ հասկանում։ Գները շուկան է որոշում։ «Շատ» թե ոչ, դա իմ խնդիրը չէ։ Շուկան ասում է. «Սա քո գինն է»։ Եթե այլ ֆուտբոլիստ 10 անգամ ավելի լավն է, նա ինձանից 10 անգամ ավելին կվաստակի, դա այդպես է։

– Հասկանո՞ւմ եք, որ այդպիսի թվերը կարող են շոկի ենթարկել, հատկապես տնտեսական ճգնաժամի ժամանակ։

– Դուք գիտե՞ք՝ ես ինչքան հարկ եմ վճարում։

– Ոչ, բայց կասե՞ք։

– Ես այս երկրին ավելի շատ եմ օգնել, քան նախագահ Ֆրանսուա Օլանդը։

– Բայց 75% հարկն արդեն օրակարգում չէ։.

– Լավ, դուք վստա՞հ եք։ Ես շարունակում եմ վճարել։ Ես շատ եմ օգնում հարկերով, քանի որ վճարում եմ դրանք։

– Խոսեք Ֆրանսիայի մասին։

– Իբրան եկավ ու դարձավ գլխավորը։

– Գուցե մեկ այլ բան է՞լ։

– Ոչ, սա բավական է։

– Ֆրանսիացիները ցնցված էին, երբ 2015-ի մարտին մեր երկիրը աղբ անվանեցիք։

– Խոսքը միայն ֆուտբոլի մասին էր։ Դա հենց երկրի հետ ոչ մի կապ չուներ։ Դրանք երկու տարբեր բաներ են։ Ես սխալ եմ գործել, բայց դա ֆուտբոլին էր վերաբերում, ոչ մի դեպքում՝ երկրին։ Չի կարելի չսիրել այն երկիրը, որում 4 տարի ապրել ես։ Եթե ինձ դուր չգար այստեղ ապրելը, ես ավելի շուտ կհեռանայի,-ասել է Իբրան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում