Կրթական համակարգում կկատարվեն բարեփոխումներ հօգուտ սոցիալապես անապահով ընտանիքների

Կրթական համակարգում կկատարվեն բարեփոխումներ հօգուտ սոցիալապես անապահով ընտանիքների

Մոտ ապագայում ԳԹԿ-ն և ՀՀ կրթության նախարարությունը մշակելու են որոշակի ծրագրեր, որոնք և պետք է լուծեն մի քանի սկզբունքային հարցեր կրթական ոլորտում:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն առաջարկում է միասնական քննությունների ընթացքում առանձնացնել միասնական քննությունները, պետպատվերը և մրցույթը։ Նախարարի կարծիքով՝ պետպատվերով դիմորդների շրջանում հատուկ ուշադրության են արժանի սոցիալապես անապահով շերտերը:

«ՀՀ-ում հասարակության մի զգալի հատված հնարավորություն չունի դիմելու կրկնուսույցների, ձեռք բերելու շտեմարաններ կամ վերցնել ուսանողական վարկեր, իսկ ուսման վարձը վճարելն այդ ընտանիքների համար մեծ խնդիր է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մկրտչյանը: Նա ընդգծեց, որ վճարումն էլ ավելի ծանր է լինում ընտանիքներում, որտեղ կա մի քանի ուսանող: Նախարարի համոզմամբ՝ առաջարկվող առանձնացված տարբերակով պետական օժանդակությունը կդառնա ավելի հասցեական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում