Կատալոնիան ծրագրում Է 10 նոր «դեսպանություն» բացել արտասահմանում

Կատալոնիան ծրագրում Է 10 նոր «դեսպանություն» բացել արտասահմանում

Իսպանիայի Կատալոնիայի Ինքնավար Մարզի իշխանությունները ծրագրում են մինչեւ 2017 թվականի հուլիսը տասը նոր ներկայացուցչություն բացել արտասահմանում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Vanguardia թերթը:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ այս պահին արդեն Կատալոնիայի «դեսպանություններ» են գործում Բեռլինում, Փարիզում, Բրյուսելում, Վաշինգտոնում, Վիեննայում, Հռոմում եւ Լոնդոնում: Սպասվում Է, որ դրանց կավելանան տասը նոր ներկայացուցչություններ՝ Լիսաբոնում, Վատիկանում, Կոպենհագենում, Վարշավայում, Ժնեւում, Զագրեբում, Բուենոս Այրեսում, Մեխիկոյում, Սեուլում եւ Ռաբաթում: Այդ պատվիրակությունների առավելագույն բյուջեն կկազմի շուրջ 400 հազար եվրո:

Ընթացիկ տարվա մարտին Կատալոնիայի իշխանությունները որոշել են փոխել մարզի արտաքին գործերի նախարարության անվանումը՝ շրջանցելու համար Իսպանիայի Սահմանադրական դատարանի վճիռը, որը կասեցրել Էր այդ գերատեսչության գործունեությունը: Այժմ Կատալոնիայում գործում Է Ինստիտուցիոն եւ միջազգային գործերի ու հարաբերությունների եւ տեղեկատվական թափանցիկության դեպարտամետը: Գերատեսչությունը գլխավորում Է Ռաուլ Ռոմեբան:

Անցյալ տարվա նոյեմբերի 9-ին ինքնավարության խորհրդարանը հավանություն Է տվել անկախության բանաձեւին, որով հայտարարվել Է «անկախ պետության ստեղծման գործընթացի սիզբը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում