ԼՂ հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի դերը «շատ կառուցողական Է». Ալիեւ

ԼՂ հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի դերը «շատ կառուցողական Է». Ալիեւ

Ադրբեջանը Ռուսաստանին դիտարկում է որպես ռազմավարական գործընկերոջ, Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործում ՌԴ-ի դերը կառուցողական Է: Այդ մասին, հունիսի 7-ին Բեռլինում լրագրողներն հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:

«Ռուսաստանի հետ ունենք շատ կառուցողական, շատ բարեկամական հարաբերություններ… Մենք Ռուսաստանին դիտարկում ենք որպես ռազմավարական գործընկերոջ,  նրա գործելակերպը լիովին համապատասխանում Է դրան»,-ասել է  Ալիեւը՝ շեշտելով, որ Ռուսաստանի՝ որպես Մինսկի խմբի համանախագահի դերը «շատ կառուցողական է», փոխանցում է ՌԻԱ նովոստին:

Ալիևը հերթական անգամ պնդել է ստատուս քվոյի անընդունելիությունը:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում