Ռուսաստանը վճռորոշ դեր կխաղա ԼՂ հակամարտության կարգավորման գործում. Մերկել
07/06/2016 17:29
Նմանատիպ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դիտարկմամբ Ռուսաստանը հանգուցային դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
«Ռուսաստանը, իհարկե, վճռորոշ դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այստեղ մենք կօգտագործենք մեր շփումներն՝ աջակցելու Ռուսաստանի կառավարությանը, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի՝ որպես Մինսկի խմբի համանախագահների, որպեսզի կարգավորվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,-ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում