Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մանրածախին հորդորում է ունենալ ոչ պարենային ապրանքների որակի հավաստագիր

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մանրածախին հորդորում է ունենալ ոչ պարենային ապրանքների որակի հավաստագիր

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակայության ներքո աշխատող Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրազեկման ոլորտային հանդիպումների շարք է սկսել ոչ պարենային ապրանքներ արտադրող, ներմուծող և իրացնող տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունիսի 7-ին կայացավ հանդիպում խաղալիքների, ԱԳԼՃԿ, ավոտամոբիլային բենզինի և յուղերի բնագավառում գործունեություն ծավալողների հետ: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը տնտեսվարողներին ներկայացրեց իրենց ինստիտուտի նպատակներն ու խնդիրները, վերահսկողության ոլորտները, ինչպես նաև նշյալ ոլորտներին ներկայացվող պահանջների փոփոխությունները: Հանդիպման ընթացքում տնտեսվարողների կողմից բարձրացվեցին հարցեր, որոնք հետագա քննարկումների և վերանայումների առիթ կարող են հանդիսանալ:

Լևոն Խալիկյանը թե լրագրողների հետ զրույցում, թե տնտեսվարողների հետ հանդիպմանը վստահեցրեց, որ իրենք խնդիր չունեն ստուգումներ իրականացնել ու դրա արդյունքում տուգանել վաճառք իրականացնող սուբյեկտներին, այլ ցանկանում են իրազեկման միջոցով շտկել թերությունները, որոնք կարող են առկա լինել տնտեսվարողների մոտ: «2015-ին, երբ տեսչությունը լուծարվեց, ստեղծվեց տեսչական մարմինը, որոշում կայացվեց, որ միանգամից չսկսվեն ստուգումները, որ տնտեսվարողները չասեն մենք տեղյալ չենք այս կամ այն ընթացակարգերից: Որոշեց նախաձեռնել նման հանդիպումներ, որոնց հ? ?ավիրենք 3-4 ոլորտի ներկայացուցիչների ու տեղեկացնենք, թե ինչ նոր պահանջներ է առաջադրվել նրանց, որպեսզի ստուգման ժամանակ չտուգանենք, չկասեցնենք, մտածում ենք նաև տնտեսվաորղների մասին»,-ասաց Լևոն Խալիկյանը` հավելելով, որ այս ամենի արդյունքում իրենք պարզապես ցանկանում են ապահովել սպառողների համար անվտանգ ապրանքների վաճառքը:

Տնտեսվարողներին ներկայացված պահանջներից մեկն այն է, որ նրանք ոչ պարենային ապրանք վաճառելիս պետք է ունենան հավաստագիր, որ տվյալ ապրանքը անվտանգ է ու համապատասխանում է Հայաստանի ու ԵԱՏՄ չափանիշներին: Այս դրույթը հատկապես առաջացրեց ներմուծողների մտահոգությունը, ովքեր նշում էին, որ յուրաքանչյուր ապրանքի համար հավաստագիր ունենալը նոր գումարային ռեսուրսներ է պահանջում, ինչի արդյունքում ապրանքի գինը բարձրանում է ու դառնում ոչ մրցունակ: Իսկ վերավաճառող կազմակերպությունների համար խնդրահարույց է յուրաքանչյուր ապրանքի համար հավաստագիր պ ահանջելը, այն հավաքագրելն ու արխիվացնելը:

Այս ամենի պատասխանը տեսչական մարմնի կողմից այն է, որ սպառողը պետք է վստահ լինի, որ անվտանգ ապրանք է գնում: «Սա նոր պահանջ չէ, ցանկացած ապրանք վաճառքի փուլում պետք է ունենա սերտիֆիկատ, դա թուղթ է այն մասին, որ ապրանքը համապատասխանում է ազգային ու ԵԱՏՄ բոլոր չափանիշներին, այսինքն` անվտանգ է»,-նշեց Խալիկյանը: Նա հավելեց, որ ներմուծողներից պահանջվում է ունենալ լաբորատոր փորձաքննության հիման վրա կազմված հավաստագիր, որ ապրանքն անվտանգ է, իսկ վերավաճառողներն էլ պետք է դիտիբյուտորներից պահանջեն այդ հավաստագիրը, որպեսզի ստուգումների ժամա? ?ակ ներկայացնեն այն տեսչական մարմնին: «Սեպտեմբերից սկսվող ստուգումների ժամանակ շեշտը դրվելու է ներմուծող կազմակերպությունների վրա, որ այն սերտիֆիկացնեն, որ մանրածախն էլ իրենցից գնելիս, ունենա այդ հավաստագիրը: Մանրածախն իր հերթին պետք է իրազեկ լինի, որ պահանջի սերտիֆիկատը, իսկ եթե չունենա սերտիֆիկատ, տուգանվելու է»,-հայտնեց Լևոն Խալիկյանը:

Նա շեշտեց հանգամանքը, որ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծված ոչ պարենային ապրանքների դեպքում, եթե կա հավաստագիր, որը գրանցված է պետռեգիստրում, ապա այն հիմք կարող է հանդիսանալ տեսչական ստուգումների ժամանակ և այլ համաստագրի կարիք չի առաջանա: Երրորդ երկրից, այդ թվում` Թուրքիայից ներկրվող ոչ պարենային ապրանքների համար, երբ տնտեսվարողն անմիջապես գնում ու ներկրում է այդ ապրանքը, ևս պետք առկա լինի սերտիֆիկատ:

Խալիկյանն առաջարկեց սպառողների տեսանկյունից նայել հարցին ու պարզ կդառնա, որ հավաստագրի առկայությունը պարտադիր է, որպեսզի գնորդը վստահ լինի իր կողմից գնվող ապրանքի որակի մեջ: Նա նաև կոչ արեց մանրածախին հրաժարվել այնպիսի դիստիբյուտորներից առևտուր անել, որոնք չեն ունենա հավաստագիր` համոզված լինելով, որ այդ դեպքում անբարեխիղճ խաղացողները կմաղվեն շուկայից:

Նախատեսվում է նմանատիպ ձևաչափով իրազեկման հանդիպումներ անցկացնել ոչ պարենային ապրանքների ոլորտի այլ տնտեսվարողների հետ ևս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում