Ասանժը Google-ին մեղադրել Է Հիլարի Քլինթոնի հետ գործարք կնքելու մեջ

Ասանժը Google-ին մեղադրել Է Հիլարի Քլինթոնի հետ գործարք կնքելու մեջ

Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել Է, որ Google կորպորացիան մոտ Է կանգնած ԱՄՆ-ի իշխանությունների ներկայացուցիչներին, մասնավորապես, որոնիչ հսկան Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ- նախագահի պաշտոնի թեկնածու Հիլարի Քլինթոնի մերձավոր դաշնակցի դերն Է խաղում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Google-ը վերահսկում Է սմարթֆոնների շուկայի 50 տոկոսը, իսկ եթե դուք վերահսկում եք դեւայսը, որն օգտատերերն օգտագործում են, դուք վերահսկում եք այդ օգտատիրոջը»,-ասել Է Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից կազմակերպված հեռուստակապի ժամանակ՝ ելույթ ունենալով «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության մեդիահամաժողովում:

«Սկզբում Google-ը գործարք ուներ Բարաք Օբամայի վարչակազմի հետ, ընկերության ղեկավարները վերջին չորս տարվա ընթացքում Սպիտակ տուն այցեր Էին կատարում ամեն շաբաթ: Այժմ Google-ն ուղղակիորեն ներգրավված Է Հիլարի Քլինթոնի նախագահական ընտրարշավում: Էրիկ Շմիդտը (Google-ի նախկին ղեկավարը) գլխավորել Է այն ընկերությունը, որը մշակում Էր Հիլարիի ընտրարշավի թվային ուղեկցումը»,-ասել Է նա:

Ասանժի խոսքով՝ «Էրիկ Շմիդտը միաժամանակ նաեւ Պենտագոնի ինովացիոն կոմիտեի համանախագահն Է»:

«Google-ն օգտագործում Է Պետական դեպարտամենը եւ ընդհակառակը: Դա փոխադարձ ինտեգրացիա Է տարբեր մակարդակների վրա»,-ասել Է Wikileaks-ի հիմնադիրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում