Գագիկ Արզումանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

Գագիկ Արզումանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Գագիկ Արզումանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական։ Այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է ՀՀ կառավարության egov.am կայքում:

Ծնվել է 1973թ.: Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: Տնտեսագիտության թեկնածու է: «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահի՝ հատուկ հարցերով խորհրդականն է: Ընկերությունում աշխատելուց առաջ Գ. Արզումանյանն աշխատել է պետական սեկտորում, որտեղ նրա վերջին պաշտոնը եղել է Ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում