Ռազմիկ Մարկոսյանն ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից
07/06/2016 18:57
Նմանատիպ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Ռազմիկ Մարկոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է ՀՀ կառավարության egov.am կայքում:
Ռազմիկ Մարկոսյանը ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնում էր 2002 թվականից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել Գագիկ Արզումանյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում