Կոնտեին փոխարինելու է Վենտուրան

Կոնտեին փոխարինելու է Վենտուրան

«Տորինյոյի» գլխավոր մարզիչ Ջամպիերո Վենտուրան փոխարինելու է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին, ով Եվրոպայի առաջնության ավարտից հետո տեղափոխվելու է «Չելսին»։ «La Gazzetta dello Sport»-ը գրում է, որ այս մասին հայտարարել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կարլո Տավեկիոն։

Ավելի վաղ 68-ամյա Վենտուրան նշել էր, որ ֆեդերացիայից ոչ ոք իր հետ կապ չի հաստատել, սակայն շոյված է շրջանառվող լուրերից։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում