Կարվախալ․ Մոուրինյուն ինձ հնարավորություն չի տվել

Կարվախալ․ Մոուրինյուն ինձ հնարավորություն չի տվել

«Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ով 2010-2013 թվականներին աշխատել է մադրիդյան ակումբում, իրեն ունակությունները ցույց տալու հնարավորություն չի տվել։

-Մոուրինյուն ինձ պարզապես հնարավորություն չի տվել։ Եթե ես վատ խաղայի, համապատասխան ազնվություն կունենայի և կընդունեի, որ մակարդակս չի համապատասխանում «Ռեալին»։ Ես ինձ պատրաստ էի համարում, բայց Մոուրինյուն ինձ հետ հույսեր չկապեց։

Մտածեցի, որ ավելի լավ է որոշ ժամանակ հանդես գամ այլ առաջնությունում, քան «Կաստիլյայում»։ Տեղափոխվեցի «Բայեր»՝ մտածելով վերադարձի մասին։ Լավագույնը դառնալու համար անհրաժեշտ է դժվարություններ հաղթահարել,-Կարվախալի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում