Իսպանիայի հավաքականը պարտվեց Վրաստանին (տեսանյութ)
08/06/2016 00:45
Նմանատիպ
Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Իսպանիայի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Վրաստանի ընտրանու հետ։ Խետաֆեի «Կոլիսեում Ալֆոնսո Պերես» մարզադաշտում կայացած խաղում իսպանացիները նվազագույն հաշվով պարտություն կրեցին․ միակ գոլը 40-րդ րոպեին խփեց Թոնրիկե Օկրիաշվիլին։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության խմբային փուլում Իսպանիան մրցելու է Խորվաթիայի, Չեխիայի Թուրքիայի հավաքականների հետ։
Ընկերական հանդիպում
Իսպանիա – Վրաստան՝ 0։1
Գոլը՝ Օկրիաշվիլի 40′