Չեխիայի նախկին ԱԳՆ Շվարցենբերգը կողմ է, որ Չեխիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Չեխիայի նախկին ԱԳՆ Շվարցենբերգը կողմ է, որ Չեխիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Չեխիայի նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգը հավաստիացած է, որ Չեխիայի Հանրապետությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Գերմանիան այս քայլով պարզապես փաստեց ճշմարտությունը, եւ ես կարծում եմ, որ դա լիովին ճիշտ էր. կատարվածն, իրոք, ցեղասպություն էր: Չգիտեմ՝ արդյոք Չեխիայի խորհրդարանը կճանաչի ցեղասպանությու նը, թե ոչ, ես պարզապես կարող եմ իմ անունից ասել, որ ես միայն կողմ եմ եւ հուսով, որ նրանք կանեն դա: Ես հավաստիացած եմ, որ նրանք պետք է դա անեն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Չեխիայի նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգը:

Հունիսի 2–ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 և 1916 թթ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն:

Օրերս հայտնի դարձավ, որ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը մտադիր է երկրի կառավարությանն ու խորհրդարանին կոչ անել՝ հետեւելու գերմանական օրինակին եւ պաշտոնապես ճանաչելու 1915-1918 թթ. թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին Զեմանը նշել է չեխական «Պառլամենտնի լիստի» օնլայն թերթին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում