Ամերիկայի գավաթ. Կոլումբիան ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիրը, ԱՄՆ-ն ջախջախեց Կոստա Ռիկային (տեսանյութ)
08/06/2016 10:44
Նմանատիպ
Ամերիկայի գավաթի խմբային փուլի երկրորդ տուրում Կոլումբիայի հավաքականը 2:1 հաշվով առավելության է հասել Պարագվայի ընտրանու նկատմամբ և ապահովել A խմբում առաջին հորիզոնականը։
Երկու տուրերի արդյունքում կոլումբիացիներն ունեն 6 միավոր, ԱՄՆ-ի հավաքականը Կոստա Ռիկայի նկատմամբ ջախջախիչ հաղթանակից հետո 3 միավոր ունի, սակայն անկախ 3-րդ տուրի արդյունքներից՝ անձնական հանդիպման արդյունքով կզիջի Կոլումբիային։
Կոստա Ռիկայի և Պարագվայի հավաքականները 1-ական միավոր ունեն։
Ամերիկայի գավաթ, խմբային փուլ, 2-րդ տուր, A խումբ
ԱՄՆ – Կոստա Ռիկա՝ 4:0
Գոլերը՝ Դեմփսի 9 (11-մետրանոց), Ջոնս 37, Վուդ 42, Զուսի 87
Կոլումբիա – Պարագվայ՝ 2:1
Գոլերը՝ Բակա12, Խամաս 30, Այալա 71