Ամերիկայի գավաթ. Կոլումբիան ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիրը, ԱՄՆ-ն ջախջախեց Կոստա Ռիկային (տեսանյութ)

Ամերիկայի գավաթ. Կոլումբիան ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիրը, ԱՄՆ-ն ջախջախեց Կոստա Ռիկային (տեսանյութ)

Ամերիկայի գավաթի խմբային փուլի երկրորդ տուրում Կոլումբիայի հավաքականը 2:1 հաշվով առավելության է հասել Պարագվայի ընտրանու նկատմամբ և ապահովել A խմբում առաջին հորիզոնականը։

Երկու տուրերի արդյունքում կոլումբիացիներն ունեն 6 միավոր, ԱՄՆ-ի հավաքականը Կոստա Ռիկայի նկատմամբ ջախջախիչ հաղթանակից հետո 3 միավոր ունի, սակայն անկախ 3-րդ տուրի արդյունքներից՝ անձնական հանդիպման արդյունքով կզիջի Կոլումբիային։

Կոստա Ռիկայի և Պարագվայի հավաքականները 1-ական միավոր ունեն։

Ամերիկայի գավաթ, խմբային փուլ, 2-րդ տուր, A խումբ

ԱՄՆ – Կոստա Ռիկա՝ 4:0 
Գոլերը՝ Դեմփսի 9 (11-մետրանոց), Ջոնս 37, Վուդ 42, Զուսի 87

Կոլումբիա – Պարագվայ՝ 2:1 
Գոլերը՝ Բակա12, Խամաս 30, Այալա 71

Հետևեք մեզ նաև Telegram-ում