Քաղավիացիայի գլխավոր վարչության նոր պետը ներկայացվեց աշխատակազմին

Քաղավիացիայի գլխավոր վարչության նոր պետը ներկայացվեց աշխատակազմին

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմին հունիսի 8–ին ներկայացվեց վարչության նոր պետ Սերգեյ Ավետիսյանը: Պարոն Ավետիսյանին ներկայացրեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով շնորհակալություն հայտնեց վարչության նախկին պետ Ա րտյոմ Մովսեսյանին 12 տարի պաշտոնավարելու համար, իսկ նոր պետի առջև նախանշեց անելիքները: Այս մասին տեղեկացրին Քաղավիացիայի գլխավոր վարչությունից:

Ինչպես նշեց Ա.Մովսեսյանը. «Յուրաքանչյուր պետական պաշտոնյա պետք է ինչ-որ ժամանակը մեկ կանգ առնի և փորձի վերագնահատել այն արժեհամակարգը, որտեղ ինքը գործում է ու ապրում: Թե ինչ ժամանակահատվածը մեկ կանգ կառնի, դա կախված է այդ պաշտոնյայի իմաստությունից: Կարծում եմ, սա այն հիմնաքարն է, որից սկսվում է ապագայի կառույցը, և որտեղ անձը հնարավորություն է ունենում իր ապագա որոշումներում լինելու առավել ճշմարիտ և համահունչ տվյալ հասարակությանն ու ժամանակաշրջանին»:

Ս.Ավետիսյանը իր խոսքում նշեց. «Շնորհակալ եմ ՀՀ նախագահին և վարչապետին բարձր վստահության համար: Համոզված կարող եմ ասել, որ ջանք չի խնայվելու պլանավորված նպատակներին հասնելու համար: Ցանկանում եմ նաև ընգծել պարոն Մովսեսյանի դերը և իր ներդրումը քաղաքացիական ավիացիայի ոլորտում: Իր պաշտոնավարման տարիների ընթացքում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել ոլորտում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում