Քլինթոնը Թրամփին գերազանցում է 4 տոկոսով. NBC-ի հարցում

Քլինթոնը Թրամփին գերազանցում է 4 տոկոսով. NBC-ի հարցում

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որն ապահովել է Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելը, իր հանրապետական մրցակցից՝ Դոնալդ Թրամփից, առաջ է անցել 48 տոկոս առ 44 տոկոս հարաբերակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են համազգային հարցման՝ հունիսի 7- ին հրապարակված արդյունքները, որը կազմակերպվել էր NBC հեռուստաընկերության կողմից:

Քլինթոնի ժողովրդականությունը վերջին շաբաթվա ընթացքում աճել է 2 տոկոսով եւ, ինչպես նշել Է հեռուստաընկերությունը, դա, հավանաբար, արտաքին քաղաքականության հարցերի շուրջ նրա վերջերս ունեցած ելույթի արդյունքն է:

Հարցմանը, որն անցկացվել է մայիսի 30-ից մինչեւ հունիսի 5-ը, մասնակցել են 10 հազար 520 չափահաս ընտրողներ: Հարցման վիճակագրական սխալանքը գնահատվում է 1,4 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում