Իրանի, Սիրիայի եւ ՌԴ-ի պաշտպանության նախարարները Թեհրանում կքննարկեն Սիրիայի հրադադարը

Իրանի, Սիրիայի եւ ՌԴ-ի պաշտպանության նախարարները Թեհրանում կքննարկեն Սիրիայի հրադադարը

Իրանի, Սիրիայի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարները հունիսի 9-ին Թեհրանում կքննարկեն Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմը եւ քաղաքական կարգավորումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Իրանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:

«Հունիսի 9-ին Իրանի, Սիրիայի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարները հանդիպում կունենան Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության շենքում: Կողմերը կքննարկեն Սիրիայի իրադրության զարգացումը եւ լռության ռեժիմը, ահաբեկչության դեմ պայքարի միջոցները: Նրանք նաեւ կգնահատեն այն գործողությունները, որոնք Սիրիայում անցկացվում են ահաբեկչության դեմ պայքարում, եւ ահաբեկչական խմբավորումներին հասցվող հարվածները: Հանդիպումն անցկացվում է Իրանի պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ, որը հրավեր է ուղարկել ՌԴ-ի եւ Սիրիայի պաշտպանության նախարարներին: Հանդիպմանը քաղաքական կարգավորման հնարավորությունները կքննարկվեն Սիրիայում ահաբեկչության օջախների ճնշմանը զուգահեռ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում