Եվրո-2016-ի «թվիթերը» շփոթել է Ալբանիայի և Ռուսաստանի գերբերը (լուսանկար)

Եվրո-2016-ի «թվիթերը» շփոթել է Ալբանիայի և Ռուսաստանի գերբերը (լուսանկար)

Եվրոպայի առաջնության թվիթերյան պաշտոնական էջը շփոթել է Ռուսաստանի ու Ալբանիայի գերբերը։ Ալբանիայի հավաքականին նվիրված գրառման մեջ օգտագործվել է Ռուսաստանի գերբը։ «Թվիթին» հաջորդել են վրիպակն ուղղելու խնդրանքով բազմաթիվ արձագանքներ։

Ալբանիայի գերբի վրա ևս երկգլխանի արծիվ է պատկերված, ինչն էլ, թերևս, շփոթմունքի պատճառ է դարձել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում