Թուրքիայում նոր ահաբեկչություն է գրանցվել. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայում նոր ահաբեկչություն է գրանցվել. կան զոհեր և վիրավորներ

Ստամբուլի կենտրոնում հունիսի 7-ին տեղի ունեցած պայթյունից հետո հունիսի 8-ին մեկ այլ խոշոր պայթյուն է գրանցվել Թուրքիայի հարավային Մարդին նահանգի Միդյաթ գավառում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հուրիեթ» պարբերականը հայտնում է, որ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկով զինված մեքենայով փորձել է մտնել անվտանգության վարչության շենք, սակայն բախվել է բետոնե պատին և պայթել: Հաղորդվում է, որ ավտոմեքենայի մեջ եղել է 500 կգ պայթուցիկ:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըրմը հայտարարել է, որ Միդյաթի ամենամարդաշատ վայրերից մեկում իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է 1 ոստիկան և 2 քաղաքացիական անձ, ավելի քան 30 մարդ վիրավոր է: Յըլդըրըմը հայտարարել է, որ կատարվածի պատասխանատուն Քրդական բանվորական կուսակցությունն (PKK) է:

Պայթյունի ուժգնությունից վնասվել են հարակից մեքենաները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում