Բակո Սահակյանը Բելգիայում հանդիպել է մի խումբ պատգամավորների հետ
08/06/2016 17:10

Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով հունիսի 7-ին ժամանել է Բելգիա: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հունիսի 8-ին Նախագահը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի եւ մի խումբ պատգամավորների հետ:
Հանդիպմանը քննարկվել են Բելգիայի եւ Արցախի խորհրդարանների միջեւ կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը պատրաստակամ է զարգացնել խորհրդարանական հարաբերությունները Բելգիայի հետ եւ այստեղ ակնկալում է հայ ժողովրդի բարեկամների գործուն աջակցությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում