Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի նոր պետն է Դավիթ Գևորգյանը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի նոր պետն է Դավիթ Գևորգյանը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամաններով հունիսի 8-ին կատարվել են կադրային փոփոխություններ։

ՀՀ ՔԿ պաշտոնական կայքի հաղրոդագրության մեջ նաև նշված է. «ՀՀ ՔԿ Նախագահի 08.06.16թ. թիվ 293-Ա հրամանով աշխատանքից ազատվել է Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Արամ Հարությունյանը՝ սեփական դիմումի համաձայն։

Նույն օրը ՀՀ ՔԿ Նախագահը հրաման է ստորագրել՝ Դավիթ Գևորգյանին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ նշանակելու մասին՝ նրան ազատելով նույն բաժնի պետի տեղակալի պաշտոնից»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում