Վիսենտե դել Բոսկե․ Վրաստանից կրած պարտությունից պետք չէ ողբերգություն սարքել

Վիսենտե դել Բոսկե․ Վրաստանից կրած պարտությունից պետք չէ ողբերգություն սարքել

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն Վրաստանի հետ ընկերական խաղում նվազագույն հաշվով կրած պարտության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Առաջին կեսում շատ պասիվ և կանխատեսելի խաղ ցուցադրեցինք, բայց ընդմիջումից հետո տղաները լավ հանդես եկան։ Անդրես Ինյեստայի խաղադաշտ դուրս գալուց հետո մենք սկսեցինք ավելի լավ վերահսկել գնդակի տեղաշարժն ու լավ հնարավորություններ ստեղծել, պարզապես գրոհների վերջին փուլում չէր բավարարում հստակությունը։

Վրացիները համակարգված էին խաղում և մեզ ազատ տարածություն չէին թողնում։ Ամեն դեպքում պետք չէ այս պարտությունից ողբերգություն սարքել,-Վիսենտե դել Բոսկեի խոսքը մեջբերել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, որի խմբային փուլում մրցելու է Չեխիայի, Խորվաթիայի և Թուրքիայի հավաքականների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում