«Ժամանակ». Արցախի թեմի առաջնորդ. «Ոմանք պլաններ ունեն, ոմանք պատվեր ունեն»

«Ժամանակ». Արցախի թեմի առաջնորդ. «Ոմանք պլաններ ունեն, ոմանք պատվեր ունեն»

Ի պատասխան «Ժամանակ»-ի հարցի՝ Ստեփանակերտի կենտրոնում ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծով չե՞ք կարծում, որ երկիրը հեղինակազրկվում է, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպսկոպոս Մարտիրոսյանն ասել է.

«Ինձ թվում է, թե ոմանք ուզում են, որ այդպիսի սցենար լինի, ոմանք պլաններ ունեն, ոմանք պատվեր ունեն։ Գիտեք, նմանատիպ քայլերը բնական է, որ պիտի բերեն այդպիսի խառնիխուռն վիճակի, ո՞վ չէր հասկանում դա, բոլորը գիտեին, և դա նորություն չէ։ Նույնիսկ եթե կռիվ չկա, պետք է փորձել ստաբիլ վիճակը պահել Արցախում, իսկ ոմանք չեն ուզում, որ ստաբիլ վիճակ մնա»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում