Ստամբուլի կենտրոնում պայթյունի հեղինակը մահապարտ ահաբեկիչն է եղել

Ստամբուլի կենտրոնում պայթյունի հեղինակը մահապարտ ահաբեկիչն է եղել

Ստամբուլի կենտրոնում հունիսի 7-ին իրականացված պայթյունը մահապարտ ահաբեկչի ձեռքի գործն է եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Պայթյունից հետո դեպքի վայրում հայտնաբերվել է մասնատված դիակ, որն էլ, ենթադրաբար, պատկանել է մահապարտ ահաբեկչին: Հայտնի է, որ մետրոյի Վեզնեջիլեր կայարանի մոտակայում իրականացված ահաբեկչության ժամանակ կիրառվել է շուրջ 400 կիլոգրամ պայթուցիկ:

Թուրքական որոշ լրատվականներ գրում են, որ մեքենայում, որով հարձակումն իրականացվել է, եղել է կին մահապարտ:

Հունիսի 7-ի առավոտյան պայթյուն էր որոտացել Ստամբուլի մետրոյի Վեզիջիլեր կայարանի մոտակայքում: Ըստ նախնական տվյալների` ոստիկանական մեքենայի անցնելու ժամանակ հեռակառավարման միջոցով պայթեցվել է կայանած մեքենան: Պայթյունի հետևանքով մահացել է 11 մարդ` 7 ոստիկան և 4 քաղաքացիական անձ: 36 մարդ վիրավոր է, ընդ որում, նրանցից 3-ի վիճակը ծանր է: Վնասվել են հարակից շինություններն ու ավտոմեքենաները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում