Էրդողանի հայտարարությունները առաջացրել են Գերմանիայում թուրքական համայնքի վրդովմունքը. Անտո Ազնավուրյան

Էրդողանի հայտարարությունները առաջացրել են Գերմանիայում թուրքական համայնքի վրդովմունքը. Անտո Ազնավուրյան

Գերմանիան, Հայոց ցեղասպանության հարցում իր հանցավոր լինելն ընդունելով, որոշակի պարտավորությունների տակ է մտնում: Հայությունն էլ թե համայնքային, թե դիվանագիտական մակարդակով կարող է այդ պարտավորությունը ճիշտ ձևով սահմանել և Գերմանիայից պահանջել բարոյական, քաղաքական, ինչու չէ նաև տնտեսական աջակցություն: Ինչպես հրեաների ողջակիզման դեպքում դա տեղի ունեցավ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գերմանիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Անտո Ազնավուրյանը:

«Ինչպես տենում եք, դիվանագաիտական դաշտում լուրջ անելիքներ կան, զգալի աշխատանք կա կատարելու համայնքային մակարդակով: Բունդեսթագում ընդունված բանաձում նշված էր, որ Գերմանիան նյութապես պետք է օժանադակի գիտական, մշակութային, քաղաքական քննարկումներին, որ այստեղ ապրող հայերի ու թուրքերի միջև երկխոսություն լինի, իսկ հասարակության համար էլ իրականում պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին: Պետք է ընդգծել, որ այդ քննարկումները պատմաբանների հանձնաժողի հետ որևէ կապ չունեն: Սպասվող քննարկումներն ուղղված են լինելու հասարակությանն իազեկելուն»,- ասաց Անտո Ազնավուրյանը:

Նրա խոսքով, դրանից բացի, բանաձևում շեշտվեց Հայոց ցեղասպանության հարցի հիշողության ու ոգեկոչման պահը: Այն, որ կառավարությունը պետք է հատուկ ուշադրության առարկա դարձնի այն: Ըստ Անտո Ազնավուրյանի` Գերմանիայի այս քայլը պետք է նպաստի, որ այլ երկրները նույնպես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը:

«Շատ երկրներ Գերմանիային դիտարկում էին որպես մեղսակից: Քանի դեռ Գերմանիան չէր ճանաչում Հայոց ցեղասպանության հարցը, դա մյուս երկրների համար առիթ էր լռլելու: Այժմ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դա ենթադրում է, որ մյուս երկրները հեշտությամբ կմիանան Գերմանիային»,– ավելացրեց Անտո Ազնավուրյանը: Ինչ վերաբերում է Գերմանիայում թուրքական համայնքի արձագանքին, ապա Անտո Ազնավուրյանը նշեց, որ որոշակի բևեռացում է նկատվում: Նրա խոսքով, թուրքական համայնքը դեմ էր Հայոց ցեղասպանության բանաձևին, սակայն վերջին օրերին, բանաձևի ընդունումից հետո հնչած Էրդողանի հայտարարությունները թուրքական համայնքի ներսում տրամադրությունները փոխում են: Հատկապես այն, որ Էրդողանն ասել էր, թե արյան քննություն պետք է հանձեն այն թուրք պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել բանաձևին:

«Դա թուրքական համայնքին առիթ է տվել բողոքելու այս երևույթի դեմ, ասելու, որ դրանք գարշելի մեթոդներ են, ընդունելի չեն: Համայնքը բացահայտ դեմ է գնում Էրդողանի հայտարարություններին: Կարող ենք ասել, որ Էրդողանի հայտարարությունները բևեռացնում են թուրքական համայնքը»,– ասաց Անտո Ազնավուրյանը` նշելով, որ Գերմանիայի կառավարությունը զուսպ քայլերով է հակազդում Թուրքիային` չցանկանալով առճակտման գնալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում