Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի հրաժեշտի արարողությունը
09/06/2016 12:06
![Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի հրաժեշտի արարողությունը](https://times.am/v3/wp-content/uploads/2016/06/246013b65e5a39023e0ffc27a5d51637.jpg)
Նմանատիպ
Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-չեխական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում