Կառավարությունը օտարելու է մի քանի տասնյակ ծառայողական ավտոմեքենա

Կառավարությունը օտարելու է մի քանի տասնյակ ծառայողական ավտոմեքենա

Շարունակելով գերատեսչություններին ամրացված տրանսպորտային միջոցների կրճատման քաղաքականությունը՝ կառավարության որոշումներով Ազգային ժողովից 24 միավոր տրանսպորտային միջոց հետ վերցվեց ու ամրացվեց Պետական գույքի կառավարման վարչությանը: 26-ական և 15-ական ծառայողական ավտոմեքենաներ վերցվեցին նաև Առողջապահության նախարարությունից և կառավարության աշխատակազմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վաչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին ու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց 10 օրվա ընթացքում ավարտին հասցնել ծառայողական ավտոմեքեանների կրճատման գործընթացը՝ ներկայացնելվ այն ավտոմեքենաների ցանկը, որոնք պետք է կրճատվեն:

Նախագծերը ներկայացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում