Սարգսյան-Ալիև հանդիպման օրը դեռևս հայտնի չէ

Սարգսյան-Ալիև հանդիպման օրը դեռևս հայտնի չէ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը դեռևս հայտնի չէ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Սարգսյան-Ալիև հանդիպման օրը դեռևս հայտնի չէ, երբ հայտնի լինի, կտեղեկացվի այդ մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Քոչարյանը:

Հարցին՝ ի՞նչը կարող է խանգարել այդ հանդիպմանը՝ փոխարտգործնախարարն ասաց, որ չի ցանկանում ենթադրություններով խոսել: «Եթե հանդիպումը կայանա, ուրեմն կկայանա, իսկ եթե ոչ՝ ուրեմն ոչ»:

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում տեղի է ունեցել մայիսի 16-ին՝ Վիեննայում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարության մեջ նշել են, որ կողմերը պատրասկամություն են հայտնել հանդիպել նաև հունիսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում