Հայկական երկու կողմերը միշտ էլ ողջունել են հրադադարի ամրապնդման ցանկացած միջոցառում. Շավարշ Քոչարյան

Հայկական երկու կողմերը միշտ էլ ողջունել են հրադադարի ամրապնդման ցանկացած միջոցառում. Շավարշ Քոչարյան

Հայկական երկու կողմերը միշտ էլ ողջունել են հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված ցանկացած միջոցառում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Խոսքը վերաբերում է նաև շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմների կիրառմանը, դիպուկահարների հետ քաշմանը, մշտադիտարկման գործըթնացին՝ այսինքն Կասպշիկի աշխատակազմի լիազորությունների ընդլայնմանն ու մոնիտորինգի համար հսկիչ սարքերի տեղադրմանը: Արդեն անընդունելի է դառնում, երբ կողմերից մեկը խախտում է թույլ տալիս, և բոլորը գիտեն՝ թե ով է խախտողը, բայց անհասցե կոչեր են հնչում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ առաջիկայում պարզ կդառնա, արդյոք Ադրբեջանը կո՞ղմ է Վիեննայի հանդիպման ժամանակ ձեռքբերված համաձայնագրերի իրականացմանը , թե՞ կփորձի դրանց կատարումը պայմանավորել այլ հարցերով:

«Կարևորն այն է, որ արդեն ներկայացվել են առաջարկները և կողմերը քննարկում են կոնկրետ փաստաթղթեր: Այստեղ արդեն կերևա՝ իրոք Ադրբեջանը պատրաստ է գնալ այդ ճանապարհով, թե կփորձի այդ միջոցառումների իրականացումը կապել այլ հարցերի հետ: Մեր եզրակացությունը շատ պարզ է՝ դա պետք է և անհրաժեշտ»,– շեշտեց ՀՀ փոխարտգործնախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում