Տարածաշրջանում մեկ շաբաթում երկու երկրաշարժ է գրանցվել

Տարածաշրջանում մեկ շաբաթում երկու երկրաշարժ է գրանցվել

ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 2-ից մինչև 8-ն ընկած ժամանակահատվածում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Այս մասին տեղեկացրին «ՍՊԾ» գործակալությունից:

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ: Հունիսի 3-ին Ռուսաստան-Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում տեղի ունեցած 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.6) ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում է Դաղստանի Բուրշի գյուղից 42 կմ դեպի արևմուտք: Հունիսի 5-ին Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքից 20 կմ դեպի հարավ-արևելք գրանցվել է 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.4) երկրաշարժ:

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 4 երկրաշարժ: Հունիսի 5-ին Ինդոնեզիայի տարածքում (Բանդա ծով) տեղի է ունեցել 6.3 մագնիտուդով երկրաշարժ: Հաջորդ օրը 6.1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Կերմադեկ կղզիների մոտ (Նոր Զելանդիա): Հունիսի 7-ին Մեքսիկայի ափերի մոտ՝ Սան Պատրիսիո քաղաքից 102 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6.2 մագնիտուդ: Նույն օրը Ինդոնեզիայի (Մոլուքյան ծով) Տերանտե քաղաքից 130 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժն ունեցել է 6.3 մագնիտուդ: Երկրաշարժերի հետ ևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում