Կառավարությունը որակի և մրցունակության բարձրացման համար տնտեսության ճյուղերում ստեղծում է բարենպաստ պայմաններ

Կառավարությունը որակի և մրցունակության բարձրացման համար տնտեսության ճյուղերում ստեղծում է բարենպաստ պայմաններ

ՀՀ կառավարությունը հաստատեց Ստանդարտների մշակման ծառայությունների 2016 թվականի ծրագիրը և ստանդարտացման 2016թ. աշխատանքների ցանկը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը նշեց, որ ծրագրի հիմնական նպատակն է ՀՀ-ում գիտատեխնիկական և արդյունաբերության ոլորտների տեխնոլոգիական բազայի ինովացիոն զարգացման համար ստեղծել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ, ինչպես նաև ապահովել ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը:

«Ծրագրի իրականացումը կապահովի իրատեսական նախադրյալներ` համաշխարհային շուկայի հետ ՀՀ տնտեսության ինտեգրման: Ծրագրի հիմնական խնդիրն է` համապատասխանեցնել գործող ազգային ստանդարտների ֆոնդը ՀՀ տնտեսության գերակայող ճյուղերի արդի պահանջներին: Ծրագրի իրականացման ժամանակ կստեղծվեն բարենպաստ պայմաններ դեպի միջազգային և տարածաշրջանային շուկաներ (այդ թվում ԵԱՏՄ տարածք) ՀՀ կազմակերպությունների ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ազատ մուտքի համար, ինչպես նաև համաշխարհային շուկայում տեխնիկական կանոնակարգերի և ազգային ստանդարտների պահանջներին արտադրանքի համապատասխանության հավաստման (գնահատման) արդյունքների ճանաչման համար, որը կնվազեցնի տեխնիկական խոչընդոտները միջազգային առևտրում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բադալյանը:

Նրա համոզմամբ՝ ծրագրի իրականացման արդյունքում տնտեսության ճյուղերում կստեղծվեն բարենպաստ պայմաններ որակի և մրցունակության բարձրացման համար, ինչպես նաև կապահովի ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ապահովումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում