Կանավարոն գլխավորել է «Տյանցզին Սունցզյանը» (լուսանկար)
09/06/2016 12:58
Նմանատիպ
Չինական «Տյանցզին Սունցզյան» ակումբը պաշտոնապես հայտարարել է Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոյին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Համաձայնագիրը նախատեսված է երկու տարվա համար։
Ավելի վաղ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել էր բրազիլացի մասնագետ Վանդերլեյ Լուշեմբուրգոն։ «Տյանցզին Սունցզյանը» հանդես է գալիս չինական առաջին լիգայում։ Անցյալ մրցաշրջանն ակումբն ավարտել է 9-րդ հորիզոնականում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում