Եվրասիական ինտեգրացման հանգուցային սուբյեկտը պետք է լինի բիզնեսը. Տիգրան Սարգսյան

Եվրասիական ինտեգրացման հանգուցային սուբյեկտը պետք է լինի բիզնեսը. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ կայացած կոլեգիայի նիստում քննարկվել են տեխնիկական կարգավորման եւ առեւտրի ոլորտի մի շարք հարցեր:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԵԱՏՀ-ի մամուլի ծառայության հունիսի 9-ի հաղորդագրությանը, նիստի ընթացքում Սարգսյանը կոլեգիայի անդամների (նախարարների) ուշադրությունը հրավիրել Է Եվրասիական տնտեսական միության երկրների բիզնեսի պահանջմունքների նկատմամբ ավելի ուշադիր վերաբերմունքի անհրաժեշտության վրա:

Նա, մասնավորապես, ընդգծել Է. «Մեր խնդիրն անհրաժեշտ բոլոր պայմանների ստեղծումն Է մեր պետությունների տնտեսությունների կայուն զարգացման համար: Իսկ դրան անկարելի Է հասնել առանց բիզնեսի համար լավագույն պայմանների ստեղծման: Եվրասիական ինտեգրացիայի հանգուցային սուբյեկտն ու շահառուն պետք Է լինի բիզնեսը: Մեզ անհրաժեշտ Է անսալ այդ ձայնին»:

Նաեւ Տիգրան Սարգսյանը հայտարարել Է. «Մենք հայտարարել ու բիզնես-հանցակցությանը խոստացել ենք, որ ձգտելու ենք Միությունում գործարկել առավել առաջավոր նորմերը, որ ոչ մի ընկրկում թույլ չենք տալու: Հարկավոր Է ամեն ինչ անել, որպեսզի մեր խոսքերը գործից չտարբերվեն: Մեր կողմից ընդունվող փաստաթղթերը պետք Է համապատասխանեն համաշխարհային առաջավոր ստանդարտներին, առավելագույն անխոչընդոտ միջավայր ապահովեն առեւտրում»:

Այդ նպատակով Սարգսյանն առաջարկել Է ԵԱՏՀ-ի նախարարներին՝ անցկացնել հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումների արդյունավետության անաչառ մոնիթորինգ: ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահի խոսքով՝ ինտեգրացիոն առաջընթաց շարժման, միության երկրների բիզնես-հանրակցությունների հետ արդյունավետ փոխգործակցության համար անհրաժեշտ Է հստակորեն գիտակցել՝ «ինչում ենք մենք մոտենում համաշխարհային լավագույն պրակտիկաներին, ինչում ենք գերազանցում եւ որտեղ ենք հետ մնում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում