ՎԶԵԲ-ի միջոցներով կվերականգնվեն Գորիսի և Մեղրու «հին քաղաքների» ենթակառուցվածքները

ՎԶԵԲ-ի միջոցներով կվերականգնվեն Գորիսի և Մեղրու «հին քաղաքների» ենթակառուցվածքները

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ 2016թ. փետրվարի 23-ին ստորագրված «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» վարկային համաձայնագրին: «55 մլն դոլար արժողությամբ ծրագրի նպատակն է բարելավել ենթակառուցվածքային ծառայությունները և ինստիտուցիոնալ կարողությունները` Հայաստանի տարածքում ընտրված շրջաններում տեղական տնտեսությանը վերջինիս աջակցության բարելավ ման նպատակով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից և բաղադրիչներից՝ ժառանգության հանգույցի վերականգնում և զբոսաշրջային երթուղու մշակում, որի ներքո նախատեսվում է Գորիսի և Մեղրու «հին քաղաքներում» և ժառանգություն հանդիսացող Արենու, Տաթևի և Տանձաթափի գյուղերում քաղաքային վերականգնողական միջոցառումների համար ծրագրին մասնակից շահառուների ներդրումային ենթածրագրի ֆինանսավորում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում