Ֆրանսիացի զինվորականները Սիրիայում հրահանգավորում են արաբա-քրդական կազմավորումներին. AFP

Ֆրանսիացի զինվորականները Սիրիայում հրահանգավորում են արաբա-քրդական կազմավորումներին. AFP

Ֆրանսիացի զինծառայողները հրահանգավորում են արաբների եւ քրդերի այն կազմավորումներին, որոնք «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» (ԴՍՈՒ) ընդդիմադիր միավորման կազմում հարձակում են ծավալել Սիրիայի հյուսիսի՝ Թուրքիայի հետ սահմանի մերձակա Մանբիջ քաղաքի վրա, որը ռազմավական կարեւորություն ունի: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարության մի աղբյուր:

«Մանբիջի վրա հարձակումը բացահայտորեն պաշտպանում են մի շարք պետություններ, այդ թվում՝ Ֆրանսիան: Օգնությունը, սովորականի պես, հրահանգավորումն է»,– հայտարարել են գործակալությանը պաշտպանական գերատեսչությունում: Ավելի վաղ Ֆրանսիան հավաստել է 150 մարդ թվաքանակով իր հատուկ նշանակության ջոկատի ներկայությունն Իրաքյան Քրդստանում:

Մեկ շաբաթ առաջ սիրիական ընդդիմության զինված կազմավորումներն ԱՄՆ-ի հատուկ նշանակության ջոկատի օգնությամբ Մանիբիջի շրջանում ընդգրկուն հարձակում են սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի վրա: Հարձակվողներին օդից օգնություն են ցույց տալիս ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը եւ միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի մյուս մասնակիցների ինքնաթիռները:

Միացյալ Նահանգների վարչակազմի պնդմամբ՝ գործողության գլխավոր նպատակն արմատականներին Թուրքիայի տարածքից կտրելն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում