Ռոնալդուն դարձել է ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը գլխավորող առաջին ֆուտբոլիստը

Ռոնալդուն դարձել է ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը գլխավորող առաջին ֆուտբոլիստը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գլխավորել է «Forbes» ամսագրի՝ տարվա ամենաբարձր վարձատրվող մարզիկների ամենամյա ցանկը։

Վերջին 15 տարիներին այդ ցանկն անփոփոխ գլխավորում էր բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը, սակայն նա ավարտել է կարիերան, և Ռոնալդուն դարձել է առաջին ֆուտբոլիստը պատմության մեջ, որը հայտնվել է ամսագրի ցանկի առաջին հորիզոնականում։

Վարկանիշում ներկայացված են 12 ամսվա ընթացքում մարզիկների վաստակած գումարները։

1. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ», ֆուտբոլ) – 88 մլն դոլար

2. Լիոնել Մեսսի («Բարսելոնա», ֆուտբոլ) – 81,4

3. ԼեԲրոն Ջեյմս («Կլիվլենդ», բասկետբոլ) – 77,2

4. Ռոջեր Ֆեդերեր (թենիս) – 67,8

5. Քևին Դյուրանտ («Օկլահոմա», բասկետբոլ) – 56,2

6. Նովակ Ջոկովիչ (թենիս) – 55,8

7. Քեմերոն Նյուտոն («Կարոլինա», ամերիկյան ֆուտբոլ) – 53,1

8. Ֆիլ Միկելսոն (գոլֆ) – 52,9

9. Ջորդան Սպիֆ (գոլֆ) – 52,8

10. Կոբե Բրայանտ («Լեյքերս», բասկետբոլ) – 50

Հետևեք մեզ նաև Telegram-ում