«Ժամանակ». «Մագնիտսկու ցուցակի» հայկական տարբերակը
Նմանատիպ
2008թ. մարտի 1-ից հետո ԱՄՆ-ն շարունակում է պահպանել ԱՄՆ մուտք գործելու արգելքը ՀՀ մի շարք պաշտոնյաների համար։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
««Ժամանակի» տեղեկություններով, ԱՄՆ մուտք գործելու արգելքի տակ են շարունակում մնալ Սամվել Ալեքսանյանը, Մհեր Սեդրակյանը, Ռուբեն Հայրապետյանը, Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով) եւ այլք։ Մինչեւ վերջերս ԱՄՆ մուտքի թույլտվություն չէր կարողանում ձեռք բերել ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, սակայն վերջինիս նկատմամբ ԱՄՆ մուտքի արգելքը հանվել է ՀՀ կառավարության ԱՄՆ կատարած այցից առաջ։ Մեր ունեցած տեղեկություններով, չի բացառվում, որ ՀՀ նախագահական ընտրություններից հետո Վաշինգտոնն ու Բրյուսելը ռուսական «Մագնիտսկու ցուցակի» օրինակով մի շարք պաշտոնյաների եւ օլիգարխների անուններ հրապարակեն, որոնք կզրկվեն ԱՄՆ եւ ԵՄ երկրներ այցելելու արտոնագիր ստանալու իրավունքից»,- գրում է «Ժամանակը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում