Լամերտը դատապարտել է Էրդողանի հայտարարությունները Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման առնչությամբ

Լամերտը դատապարտել է Էրդողանի հայտարարությունները Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման առնչությամբ

Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտն իր վրդովմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման առնչությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեկնաբանությունների առնչությամբ: Միաժամանակ նա նաև դատապարտել է թուրք ծագում ունեցող գերմանացի 11 պատգամավորներին թիրախավորող, ատելություն պարունակող սպառնալիքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Deutsche Welle գործակալությունը:

«Ես չէի կարող մտածել, որ 21-րդ դարում երկրի` ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավարը կքննադատի Գերմանիայի Բունդեսթագի անդամներին` կասկածներ բարձրացնելով նրանց թուրքական ծագման մասին և որակելով նրանց արյունը որպես «ոչ մաքուր»,- Բունդեսթագում հունիսի 9-ին ասել է Լամերտը: Նա նաև հերքել է բոլոր մեղադրանքներն առ այն, թե «Բունդեսթագի պատգամավորները ահաբեկչական խոսնակներ են»:

Լամերտն ընդգծել է, որ շատ հաճախ Բունդեսթագի թուրք ծագում ունեցող պատգմավորների դեմ հնչեցվող սպառնալիքները խրախուսվում են բարձրաստիճան թուրք պաշտոնյաների կողմից: «Ցանկացած մեկը, ով կփորձի ճնշում գործադրել խորհրդարանականների նկատմամբ սպառնալիքներ կիրառելով, թող իմանա հետևյալը. այդպիսով նրանք հարձակում կգործեն ողջ խորհրդարանի նկատմամբ»,- ասել է Լամբերտը` հավելելով, որ Բունդեսթագում ներկայացված կուսակցությունների առաջնորդները դիմել են իրեն մեկընդմիշտ բարձրացնելու իրենց հավաքական դիրքորոշումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում