Միջերկրական ծովում A320-ի ինքնագրիչների որոնումներին միացել է երկրորդ նավը

Միջերկրական ծովում A320-ի ինքնագրիչների որոնումներին միացել է երկրորդ նավը

Երկրորդ նավն է միացել եգիպտական A320 մարդատար ինքնաթիռի ինքնագրիչների որոնումներին, որը մայիսի 19-ին աղետի է ենթարկվել Միջերկրական ծովի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 9-ին հայտնել է «Յոում7» նորությունների պորտալը՝ վկայակոչելով Ֆրանսիայի հանձնախմբին, որն զբաղվում է աղետի հանամանքների հետաքննությամբ:

Հրատարակությունը չի ճշտում, թե հատկապես ինչ նավի մասին է խոսքը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 3-ին որոնումների շրջան պետք է հասնի Deep Ocean Search ընկերության John Lethbridge նավը, որը կարող է որոնողական աշխատանքներ կատարել մեծ խորություններում:

«Յոում7»-ը նաեւ պարզաբանում է, որ նավում հատուկ սարքավորանք կա «սեւ արկղերի» որոնումների համար:

EgyptAir ավիաընկերության A320 մարդատար ինքնաթիռը, որը MS804 չվերթով Փարիզից մեկնել էր Կահիրե, ռադարներից կորել է մայիսի 19-ի վաղ առավոտյան Միջերկրական ծովի վրա՝ Եգիպտոսի օդային տարածությունում: Ինքնաթիռում եղել են 66 ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում