ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Սանկտ Պետերբուրգում ԼՂ հարցով եռակողմ գագաթնաժողովի անցկացման հնարավորության մասին

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Սանկտ Պետերբուրգում ԼՂ հարցով եռակողմ գագաթնաժողովի անցկացման հնարավորության մասին

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը հունիսի 9-ին Մոսկվայում Ֆրանսիայի դեսպան Ժան Մորիս Ռիպերի հետ կայացած հանդիպմանը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նվիրված եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստման հարցը: Եռակողմ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Սանկտ Պետերբուրգում: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը:

Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունում, հանդիպումը կայացել է ֆրանսիացի դիվանագետի խնդրանքով, որին ուղեկցել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, «Արեւելյան գործընկերության» հարցերով Ֆրանսիայի դեսպան Պիեռ Անդրիոն:

«Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի ճգնաժամի լուծմանն ուղղված միջազգային ջանքերը, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նվիրված եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստումը,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:- Արծարծվել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի իրադրությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում